Մատչելիության հղումներ

Արշալույս Թարվերդյանը ընտրվեց Ագրարային համալսարանի ռեկտոր


Կրթության եւ գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (ՀԱԱՀ) հոգաբարձուների խորհուրդը այսօր բուհի ռեկտոր է ընտրել առաջադրված միակ թեկնածուին` պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանին։

Նիստին մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 28 անդամներից 25-ը, այդ թվում` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նիստը վարել է ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լեւոն Սարգսյանը:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից փոխանցում են նաեւ, որ Թարվերդյանը ներկայացրել է Ագրարային համալսարանի զարգացման հնգամյա ծրագիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG