Մատչելիության հղումներ

9 տարի` ադրբեջանցի խմբագրին


Ավազ Զեյնալլին դատարանի դահլիճում,արխիվ
Ավազ Զեյնալլին դատարանի դահլիճում,արխիվ
Ծանր հանցագործությունների գծով Բաքվի դատարանը այսօր «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման` կաշառառության, շորթման, դատարանի վճիռը չկատարելու եւ հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքներով։

Contact.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, խմբագիրը ձերբակալվել է 2011 թվականի աշնանը` նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովայի բողոքի հիման վրա, որը ինքը ներկայումս կալանքի տակ է խարդախության մեղադրանքով։ Դատավարությունը Զեյնալլիի դեմ մեկնարկել էր անցած տարվա մայիսին։

Դատարանում լրագրողը ամբողջովին հերքել է մեղադրանքները եւ հայտարարել, որ ձերբակալվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի եւ աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովի պատվերով։

Դատավճռի հրապարակմանը դահլիճը արձագանքել է «Ազատություն» վանկարկելով։

Տեղական եւ միջազգային շատ կազմակերպությունների համոզմամբ` Զեյնալլին պատժվում է մասնագիտական գործունեության, մասնավորապես` բարձրաստիճան պաշտոնյաների ստվերային գործունեությունը մերկացնող հոդվածների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG