Մատչելիության հղումներ

Միկրոավտոբուսում գազի արտահոսքից ուղեւորներ են տուժել


Միջքաղաքային երթուղիների միկրոավտոբուսներ Վանաձորում, արխիվ
Միջքաղաքային երթուղիների միկրոավտոբուսներ Վանաձորում, արխիվ
Երեկ երեկոյան թունավորման նախանշաններով Գյումրիի հիվանդանոցներ են տեղափոխվել 43-ամյա Գոհարիկ Պողոսյանը եւ 18-ամյա Լուսինե Պողոսյանը, ովքեր Գյումրի - Արթիկ երթուղային միկրոավտոբուսի ուղեւորներն էին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, ըստ նախնական տվյալների` տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետեւանքով առաջացել են թունավորման նախանշանները:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG