Մատչելիության հղումներ

Անցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Ազատության հրապարակում՝ իր կողմից հայտարարված հացադուլի վայրում հրավիրած մամուլի ասուլիսում կրկին անգամ պնդեց, որ պատրաստ է նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկում անցկացնել հենց Ազատության հրապարակում։

Ընդդիմադիր գործիչը հավելեց, որ Բաղրամյան 26 կգնա «միայն որպես հայ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ»։

Նա հայտարարեց, որ պատրաստ է հացադուլը շարունակել ընդհուպ մինչեւ ապրիլի 9-ը եւ հավաստիացրեց, որ ապրիլի 9-ին տեղի կունենա «ժողովրդի երդմնակալությունը»։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ մարտի 12-ին, 13-ին եւ 14-ին ժամը 12-ին եւ 17-ին Ազատության հրապարակում տեղի կունենան ասուլիսներ։ Նշված օրերին կեսօրին հարցերին կպատասխանեն իր ներկայացուցիչները, իսկ երեկոյան հինգին` ինքը։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ ուրբաթ օրը ժամը 17-ին տեղի կունենա «հաղթահավաք», որի ավարտին ինքը կխոսի ՍԴ որոշման եւ Երեւանի ավագանու կայանալիք ընտրությունների մասին։ Նա նաեւ տեղեկացրեց, որ այդ երեկո հրապարակում ելույթ կունենա «Ոստան Հայոց» ռոք-խումբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG