Մատչելիության հղումներ

Անրի Ռենո. «Հայաստանում խորը կարոտախտ կա խաղաղության հանդեպ»


Ֆրանս-գերմանական հաշտեցման եւ Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունները մարտի 11-ից 15-ը անցկացնում են ֆրանս-գերմանական մշակութային շաբաթ:

Այսօր Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն եւ Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը սեմինար անցկացրին Երեւանի պետական համալսարանում, որի նպատակը հայ ուսանողներին ներկայացնելն էր Գերմանիայի եւ Ֆրանսիայի կողմից համատեղ ստեղծված ֆրանս-գերմանական պատմության դասագիրքը, որը պատմում է երկու պետությունների համատեղ պատմության ու նրանց միջեւ 75 տարի ձգված հակամարտության ու հաստատված խաղաղության մասին:

«Դասագիրքը ամենեւին չի փորձում դասեր տալ Հայաստանին, բայց ունի հավակնություն, որ գուցե կարող է օրինակ ծառայել հայերին: Մեր ուղերձն այսպիսին է` չկա որեւէ վերք, որ չի կարող սպիանալ», - պատասխանելով հարցին, թե ցանկանում են օրինա՞կ ծառայել հայերին հարեւանների հետ հարբերությունները կարգավորելու հարցում` ասաց Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Գերմանիայի դեսպանը Ռայներ Մորելը հստակեցրեց, որ չեն եկել համալսարան` որպես ուսուցիչներ հանդես գալու, պարզապես պատմում են, թե իրենց երկու երկրները ինչպես են կարողացել հասնել խաղաղության:

«Ինձ թվում է Հայաստանում խորը կարոտախտ կա խաղաղության, բոլոր հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու հանդեպ», - իր կարծիքը հայտնեց Ֆրանսիայի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG