Մատչելիության հղումներ

Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաեւ մարտի 16-ին եւ 17-ին


Մայիսի 5-ի ընտրություններում Երեւանի ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ` վերջին վեց ամսում Երեւան քաղաքի բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված լինելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը, ինչպես եւ մայրաքաղաքի անձնագրային ծառայությունները մարտի 16-ի եւ 17-ի ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժամը 9-18-ը: Այդ մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG