Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը զորավարժություն են սկսել


Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել: Ինչպես հաղորդում է BBC-ն, ընդհանուր առմամբ զորավարժություններում ներգրավված է շուրջ 13 հազար զինվորական:

Հյուսիսային Կորեան իր դժգոհությունն ու վրդովմունքն է հայտնել զորավարժությունների կապակցությամբ:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ դուրս է գալիս Հարավային Կորեայի հետ կնքած չհարձակվելու համաձայնագրից: Այս փաստը, ինչպես նաեւ պաշտոնական Փհենյանի վերջերս իրականացրած միջուկային փորձարկումները սրել են իրավիճակը տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG