Մատչելիության հղումներ

Սյունիքում եկեղեցի է փլուզվել


Շաբաթ օրը տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Սյունիքի մարզի Սեւաքար գյուղի եկեղեցին, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել են 1901 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցու պատերը՝ 330 քառակուսի մետր մակերեսով, եւ տանիքը՝ 270 քառակուսի մետր, ինչից մասամբ վնասվել են գյուղի բնակիչներից մեկի տան դարպասը եւ ցանկապատը: Փրկարարներն իրականացրել են տարածքի սահմանազատման աշխատանքներ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակարը, Ճգնաժամային կառավարման կենտրոնում քաղաքաշինության եւ մշակույթի նախարարությունների պատասխանատուները, կաթողիկոսարանի քարտուղարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG