Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գործիչը կմասնակցի Վենեսուելայի նախագահի ընտրություններին


Էնրիկե Կապրիլես Ռադոնսկին 2012 թվականի հոկտեմբերին` ընտրարշավի ժամանակ

Էնրիկե Կապրիլես Ռադոնսկին 2012 թվականի հոկտեմբերին` ընտրարշավի ժամանակ

Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլես Ռադոնսկին հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին:

Ընտրությունները տեղի կունենան ապրիլի 14-ին:

Կապրիլեսը նախագահական մրցապայքարին մասնակցել է նաեւ անցած տարի, այն ժամանակ հաղթել էր Ուգո Չավեսը:

Սոցհարցումների համաձայն` առաջիկա ընտրություններում առաջատար թեկնածու է իշխանական կուսակցության ներկայացուցիչ Նիկոլաս Մադուրոն, ով հայտարարել է, որ նախագահական ընտրություններին մասնակցել իրեն հրամայել է հենց Չավեսը:

Վենեսուելան 14 տարի ղեկավարած Ուգո Չավեսը մահացավ անցած շաբաթ` քաղցկեղից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG