Մատչելիության հղումներ

Երեւանի ընտրություններում ՕԵԿ-ի ցուցակը կգլխավորի Արմեն Երիցյանը


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան, արխիվ

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ընդլայնված վարչության նիստը` կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Կուսակցության լրատվական ծառայությունը փոխանցում է, որ ՕԵԿ նիստում քննարկվել են մայիսի 5-ին Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին առնչվող կազմակերպչական հարցեր: Ելույթով հանդես են եկել ՕԵԿ համամասնական ցուցակը ներկայացնող առաջին երեք համարները` Արմեն Երիցյանը, Հովհաննես Շահինյանը եւ Սոֆյա Արթենյանը: Բանախոսները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու ծրագրերը առաջիկա ընտրությունների հետ կապված:

Այնուհետեւ վարչությունը քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի նախնական կազմը, որը վերջնական տեսքով, համաձայն Ընտրական օրենսգրքի, սահմանված ժամկետներում կներկայացվի Կենտրանական ընտրական հանձնաժողով:

«ՕԵԿ վարչությունը, առաջնորդվելով երկրում, ինչպես նաեւ Երեւան քաղաքում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունից, կարեւորելով կուսակցության` տեղական նշանակության խնդիրների լուծմանը մասնակից լինելը, քննարկել է Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագիրը, որը նախատեսում է մայրաքաղաքում ժողովրդին հուզող տեղական նշանակության խնդիրների լուծում` նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով: Վարչությունը քննարկել է նաեւ ընտրություններին առնչվող կազմակերպչական այլ հարցեր», - փոխանցում է կուսակցության լրատվական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG