Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարարը


Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը մարտի 10-12-ը Հարավային Կովկաս կատարելիք այցի շրջանակում կլինի Հայաստանում:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության հաղորդագրության համաձայն` բրիտանացի փոխնախարարը Երեւանում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Երկուշաբթի օրը Երեւանում բրիտանական դեսպանատանը նախատեսված է Ֆրեյզերի ճեպազրույցը լրագրողների հետ։

«Սայմոն Ֆրեյզերը մեծ սպասումներ ունի Երեւան կատարելիք իր առաջին այցից, որի ընթացքում նա նախատեսում է քննարկել Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջեւ մասնավորապես առեւտրի եւ ներդրումների ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր», - ասված է հաղորդագրությունում։

Սայմոն Ֆրեյզերը Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականն է եւ պատասխանատու է Լոնդոնում արտգործնախարարության աշխատանքի եւ աշխարհի տարբեր երկրներում գործող բրիտանական կառավարության ներկայացուցչությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG