Մատչելիության հղումներ

Հարավային Ամերիկան էլ Լենին ունեցավ


Վենեսուելացիները վերջին հրաժեշտն են տալիս Ուգո Չավեսին, Կարակաս, 7-ը մարտի, 2013թ.
Վենեսուելացիները վերջին հրաժեշտն են տալիս Ուգո Չավեսին, Կարակաս, 7-ը մարտի, 2013թ.

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ որոշել են առհավետ պահպանել Չավեսի մարմինը։

Վենեսուելայի իշխանությունները որոշել են ընդօրինակել սովետական բոլշեւիկների փորձը եւ պահպանել երեքշաբթի օրը քաղցկեղից մահացած նախագահ Ուգո Չավեսի մարմինը։

Այսօր նախատեսված է Չավեսին հրաժեշտ տալու արարողությունը, որին մասնակցելու են Հարավային Ամերիկայի պետությունների ղեկավարները, Իրանի եւ Բելառուսի նախագահներ Մահմուդ Ահմադինեժադը եւ Ալյաքսանդր Լուկաշենկան։

Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, ով ժամանակավորապես ստանձնել է երկրի ղեկավարի պարտականությունները, Կարակասում հայտնել է իշխանությունների որոշումը։

«Ցանկանում եմ տեղեկացնել մեր ժողովրդին եւ ամբողջ աշխարհին, որ մենք որոշել ենք առհավետ պահպանել կոմանդանտեի մարմինը, եւ մարդիկ կկարողանան տեսնել, ինչպես Հո Շի Մինին, Մաո Ցզեդունին եւ Լենինին։ Մեր գլխավոր հրամանատարի մարմինը կզմռսվի եւ հատուկ ապակյա արկղում կտեղադրվի հեղափոխության թանգարանում, որ մարդիկ միշտ կարողանան այցելել եւ տեսնել նրան», - ասել է Մադուրոն։

Իրանի նախագահը Կարակասում ասել է, թե միշտ բարձր է գնահատել Չավեսին։ «Նա մեծ ընկեր էր, հեղափախական եւ առաջնորդ, ես եղբորս եմ կորցրել», - ասել է Մահմուդ Ահմադինեժադը։

Վենեսուելա են մեկնում 55 երկրների ներկայացուցիչներ` նախագահներ, վարչապետեր, անվանի քաղաքական գործիչներ, այդ թվում` Չավեսի կողմից մշտապես քննադատության ենթարկվող Ամերիկայի Միացյալ Նահանգներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG