Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը մրցանակ չի տա եգիպտացի ակտիվիստուհուն


Սամիրա Իբրահիմը Կահիրեում բողոքի ցույցի ժամանակ, արխիվ

Սամիրա Իբրահիմը Կահիրեում բողոքի ցույցի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգները հրաժարվել է Կանանց միջազգային տոնի առիթով մրցանակ տալ եգիպտացի ակտիվիստ Սամիրա Իբրահիմին` ԱՄՆ-ի նկատմամբ նրա բացասական վերաբերմունքի եւ Twitter-ի իր էջում հակասեմիտական գրառումների համար:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Սամիրա Իբրահիմի անունը չի ներառվել «Խիզախ կին» մրցանակաբաշխության ցանկում:

9 մրցանակակիրների թվում են Աֆղանստանի զինված ուժերի սերժանտ Մալալայի Բաահդուրին եւ ռուսաստանցի լրագրող, իրավապաշտպան ակտիվիստ Ելենա Միլաշինան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG