Մատչելիության հղումներ

logo-print
Հյուսիսային Կորեայի իշխանությունները սպառնացել են միջուկային կանխարգելիչ հարված հասցնել, եթե «թշնամիները շարունակեն լարվածություն սրել տարածաշրջանում»։

Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտ է միջուկային պատերազմ նախաձեռնելուն։

«Հետեւաբար, մեր երկիրը կարող է կանխարգելիչ հարված հասցնել ագրեսորի կենտրոնակայանին», – ասված է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության հայտարարության մետ։

Մինչդեռ, ռազմական փորձագետները համոզված են, որ Հյուսիսային Կորեան չունի ԱՄՆ-ին միջուկային հարված հասցնելու տեխնիկական կարողություն։

Հյուսիսային Կորեան նաեւ սպառնում է չեղյալ հայտարարել 60 տարի առաջ կնքված հրադադարը։ Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու բանաձեւը՝ ի պատասխան այդ երկրի իրականացրած միջուկային երրորդ փորձարկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG