Մատչելիության հղումներ

Բելառուսում չեղյալ են հայտարարվել մարտի 8-ի տոնական միջոցառումները


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկայի կարգադրությամբ երկրում չեղյալ են հայտարարվել մարտի 8-ին նախատեսված բոլոր հանրային տոնական միջոցառումները, քանի որ Բելառուսում պաշտոնապես սուգ է հայտարարվել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ։

Մինսկի քաղաքապետ Միկալայ Լադուցկան երեկ առաջարկել է մայրաքաղաքի փողոցներից մեկին տալ Ուգո Չավեսի անունը եւ՝ «այդպես հարգանքի տուրք մատուցել մի մարդու, ով այդքան բան է արել Բելառուսի ժողովրդի համար»։

Ուգո Չավեսը մի քանի անգամ այցելել է Բելառուս եւ այդ երկրի հետ կնքել է նավթի ու գազի արդյունահանման ոլորտին վերաբերող մի շարք պայմանագրեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG