Մատչելիության հղումներ

Սելիմի լեռնանցքը, Բերդ - Ճամբարակ ճանապարհը փակ են


Այսօր ժամը 10-ի դրությամբ, սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը, տեղեկացնում է Հայաստանի տրանսպորտի նախարարությունը։

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Ըստ նույն աղբյուրի` Հայաստանում հիմնականում պարզ եղանակ է. միայն Գորիսում ձյուն է տեղում:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG