Մատչելիության հղումներ

Սիրիացի ապստամբները ՄԱԿ-ի դիտորդների են պատանդառել


ՄԱԿ-ի դիտորդներին պատանդառած սիրիացի զինյալներից մեկը ՄԱԿ-ի ավտոմեքենայի մոտ, 6-ը մարտի, 2013թ.
ՄԱԿ-ի դիտորդներին պատանդառած սիրիացի զինյալներից մեկը ՄԱԿ-ի ավտոմեքենայի մոտ, 6-ը մարտի, 2013թ.
Սիրիայի եւ Իսրայելի սահմանին` Գոլանի բարձունքների շրջանում, շուրջ երեք տասնյակ սիրիացի ապստամբներ պատանդառել են շուրջ 20 ՄԱԿ-ի դիտորդների։ Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ը։

Կազմակերպության փոխանցմամբ` դիտորդները Սիրիայի եւ Իսրայելի միջեւ հրադադարի համաձայնության պահպանման մոնիթորինգ էին իրականացնում։

Համացանցում հրապարակված կադրերում դիտորդներին պատանդառած զինյալները, որոնք իրենց անվանում են «Ալ-Յարմուկի նահատակներ» բրիգադի ներկայացուցիչներ, հայտարարում են, թե նրանք ազատ չեն արձակվի, քանի դեռ Սիրիայի կառավարական ուժերը դուրս չեն բերվել տվյալ շրջանում գտնվող գյուղերից մեկից։

BBC-ն հայտնում է, որ տվյալ վայր են մեկնել ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցները` իրավիճակը պարզելու նպատակով։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է դիտորդների պատանդառման փաստը եւ պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG