Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում ադրբեջանցի երեք զինվոր է մահացել


Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանի զինված ուժերի համակարգում երեք զինվոր է մահացել, ըստ պաշտոնական հաղորդագրությունների` երեք դեպքերն էլ տեղի են ունեցել ոչ մարտական հանգամանքներում։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` անցած գիշեր հանկարծամահ է եղել Ադրբեջանի բանակի Շամքիրի կորպուսի զորամասերից մեկի զինվոր Էլման Ալիեւը, որը մարտական ծառայություն էր իրականացնում բարձրլեռնային պայմաններում։ Զինվորի մահվան պատճառները պարզելու համար բժշկական փորձաքննություն է իրականացվում։

Մեկ շաբաթ առաջ` փետրվարի 28-ին մարտական հենակետում գլխին արձակված կրակոցից մահացել է Ադրբեջանի բանակի զինվոր Սեյմուր Ալահվերդիեւը, պաշտոնական նախնական վարկածը ինքնասպանությունն է։ Փաստի կապակցությամբ քննությունը շարունակվում է։

Մարտի լույս 2-ի գիշերն էլ հանկարծամահ է եղել Բաքվի Ջամշիդ Նախիջեւանցու անվան ռազմական ուսումնարանի կուրսանտ Ռագիլ Ամիքիշիեւը, նրա մահվան հանգամանքները եւս դեռ պարզված չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG