Մատչելիության հղումներ

Բունդեսթագի նախագահը հանդիպում է Հայաստանի ղեկավարության հետ


Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին:

Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի հետ համագործակցության կայուն եւ շարունակական զարգացմամբ: Սերժ Սարգսյանը հայ - գերմանական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում մեծապես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության դերը:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Բունդեսթագի նախագահը հանդիպման սկզբում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին եւ հաջողություն մաղթել պաշտոնավարման երկրորդ շրջանում:

Հայաստանի հետ հարաբերությունները, Նորբերթ Լամմերթի խոսքերով, ավանդաբար լավ եւ բարեկամական են, ինչը, ըստ նրա, ամուր հիմք եւ լավ նախադրյալ է խորհրդարանական մակարդակով համագործակցությունն ավելի խորացնելու համար:

Բունդեսթագի նախագահն այցի շրջանակներում Հայաստանի Ազգային ժողովում ունեցած իր հանդիպումներն ու բանակցությունները երկխոսությունը զարգացնելու տեսանկյունից արդյունավետ եւ քաջալերող է համարել:

Նույն օրը Նորբերթ Լամմերթին ընդունել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Բունդեսթագի նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ Ազգային ժողովի Հայաստան - Գերմանիա բարեկամության խմբի, արտաքին հարաբերությունների եւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Լամմերթի հետ հանդիպման ժամանակ Աբրահամյանը կարեւորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ որպես երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը առաջ մղելու կարեւոր լծակ: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Լամմերթի հետ Նալբանդյանի հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, իրականացվող ծրագրերի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Բունդեսթագի նախագահը բարձր է գնահատել Աֆղանստանում անվտանգության աջակցման ուժերի գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG