Մատչելիության հղումներ

Ուրիշի անձնագրով քվեարկելու փորձի փաստով գործ է հարուցվել


Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի վարչական շենքում տեղակայված թիվ 09/18 ընտրատեղամասում անհայտ անձը փորձել է քվեարկել` օգտագործելով Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ միջամտել է նույն ընտրատեղամասում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով` «մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG