Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեա

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեա

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեային:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը գրաված եւ դրանք բողոքարկող թեկնածուի շտաբի հաղորդագրության համաձայն`քննարկվել են «ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամը եւ դրանից դուրս գալու ուղիները»:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը եւ քաղաքական խորհրդատու Անդրեյ Դիդենկոն, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` վաղը Հովհաննիսյանը հանդիպելու է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ:

Հաղորդվում է նաեւ, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը կդիմի Սահմանադրական դատարան հայցով՝ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG