Մատչելիության հղումներ

Թալիավինին շնորհակալություն է հայտնել Գասպարյանին


Հայդի Թալիավինի, Երեւան, հունվար, 2013թ.
Հայդի Թալիավինի, Երեւան, հունվար, 2013թ.
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում Հայաստանի ոստիկանության կողմից ԵԱՀԿ-ի դիտորդներին ցուցաբերված աջակցության համար շնորհակալական նամակ է հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Մարտի 2-ով թվագրված նամակում, որի տեքստը երեկ երեկոյան հրապարակել է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մասնավորապես, ասված է. - «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անունից անկեղծ երախտագիտություն եմ հայտնում Ձեզ եւ Հայաստանի ոստիկանության ղեկավար անձնակազմին՝ ներառյալ Ոստիկանության մարզային վարչությունների պետերին, նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստորաբաժանումների հետ համագործակցությունը եւ հատկապես երախտապարտ ենք Ձեզ մեզ հետ անձամբ հանդիպելու ժամանակ գտնելու համար։ Դա մեզ հնարավորություն ընձեռեց քննարկելու հետընտրական զարգացումները եւ թե ինչպես լավագույնս արձագանքել դրանց»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG