Մատչելիության հղումներ

HRW. Ադրբեջանցի իրավաբանի դատավճիռը` քաղաքական


World -- Human Rights Watch logo,undated
World -- Human Rights Watch logo,undated

Իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Բախտիար Մամադովին 8 տարվա ազատազրկման դատապարտելու առնչությամբ։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնել ադրբեջանցի իրավաբան Բախտիար Մամադովին 8 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ:

Human Rights Watch-ը հայտարարել է, թե Մամադովը պետք է ազատ արձակվի, եւ նոր անկախ հետաքննություն պետք է իրականացվի նրան ներկայացվող մեղադրանքների վերաբերյալ:

Իրավապաշտպան կազմակերպությունը հնարավոր է համարում, որ Մամադովի դեմ քրեական գործ է հարուցվել քաղաքական դրդապատճառներով:

Փաստաբանը դատարանում ներկայացնում էր մի քանի ընտանիքների շահերը, ովքեր բռնի կերպով վտարվել են Բաքվի կենտրոնում գտնվող իրենց տներից, իսկ տները 2012 թվականին քանդվել են «Եվրատեսիլ» երգի մրցույթի համերգասրահը կառուցելու նպատակով:

Նիստերի ընթացքում Մամադովը անդրադարձել է փոխհատուցման հիմնադրամների հետ կապված բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությանը:

2011 թվականին Մամադովը ներկայացնում էր երեք ընտանիքների շահերը, ովքեր բողոքարկել էին իրենց տները քանդելու դիմաց պետության տված փոխհատուցումը` 10 հազար մանաթը կամ մոտ 12 700 դոլարը, բացի այդ, իր պաշտպանյալների անունից Մամադովը դիմել էր դատախազություն եւ հակակոռուպցիոն հանձնաժողով` պնդելով, որ այլ խնդիրների թվում նաեւ տեղի է ունեցել փոխհատուցման համար հատկացված միջոցների յուրացում:

Մամադովը պնդում էր, որ պետությունը 2 միլիոն մանաթ է տրամադրել բյուջեից որպես փոխհատուցում, սակայն վտարված ընտանիքները մի քանի յուրացումներից հետո զրկվել են փոխհատուցումից:

Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ռեյչըլ Դենբերը ասում է, որ սա քաղաքական դրդապատճառներով դատավարություն է Ադրբեջանում, քանի որ Բախտիար Մամադովի դեմ գործը հարուցելու պահը եւ համատեքստը այնպիսի տպավորություն են թողնում, որ իշխանությունները օգտագործում են իրավապահ համակարգը` նրանից վրեժ լուծելու նպատակով:

Փաստաբանը ձերբակալվել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին եւ կալանքի տակ է մինչ օրս, նա մեղադրվել է խոշոր չափի շորթման մեջ. մեղադրական եզրակացության մեջ նշված է, թե նա շանտաժի է ենթարկել եւ գումար է պահանջել այն սպայից, ում դեմ կոռուպցիոն մեղադրանքներ է ներկայացրել:

Մամադովը հերքում է մեղադրանքները: Նրա պաշտպանը Human Rights Watch-ին հայտնել է, որ այդ սպան դատարանում չի կարողացել պատասխանել հարցերին, հայտարարել է, թե երբեք չի հանդիպել Մամադովին, իսկ դատական հայցն էլ, պարզվում է, անձամբ չի ներկայացրել, այլ դատարան դիմել են երրորդ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG