Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնը:

«Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Միջազգային դիտորդներն ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում են որպես լավ կազմակերպված եւ հիմնարար ազատություններին համահունչ», – մասնավորապես, ասված է Քամերոնի ուղերձում, որը տարածել է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը։ – «Այս գնահատականը հատկապես ողջունելի է, քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները», – ասել է Միացյալ Թագավորության վարչապետը։

Դեյվիդ Քամերոնը վստահություն է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կդիտարկեն, թե ինչպես կառուցողական մոտեցում ցուցաբերել միջազգային դիտորդական առաքելության ներկայացրած հնարավոր ցանկացած առաջարկին:

«Միացյալ Թագավորությունն ու Հայաստանն ունեն երկկողմանի երկարատեւ ամուր համագործակցային հարաբերություններ: Մենք կշարունակենք աջակցել Ձեզ` ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը, ինչին նրանք արժանի են, հատկապես, որ դրան հասնելու համար դուք կանգնած եք դժվար որոշումներ կայացնելու առջեւ եւ իրականացնում եք պահանջվող բարեփոխումներ։ Ես մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք պաշտոնավարման երկրորդ շրջանում: Եվ ակնկալում եմ մեր կառավարությունների համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների»,- ասված է Միացյալ Թագավորության վարչապետի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG