Մատչելիության հղումներ

logo-print

Անդրիաս Ղուկասյանը հավելյալ փաստաթղթեր կներկայացնի ՍԴ


Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր հավելյալ փաստաթղթեր ու տեղեկություններ կներկայացնի Սահմանադրական դատարան։ Նախագահի նախկին թեկնածուն մարտի 4-ին դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ 2013 թվականի նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանը նրան մեկ օր ժամանակ էր հատկացրել՝ հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու համար, ինչից հետո միայն որոշում կկայացնի Ղուկասյանի գործը քննության առնելու մասին:

XS
SM
MD
LG