Մատչելիության հղումներ

Սիրիացի ապստամբները նահանգապետի են գերեվարել


Սիրիա - Ապստամբները տապալում են երկրի նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի արձանը Ռաքքա քաղաքում, 4-ը մարտի, 2013թ.
Սիրիա - Ապստամբները տապալում են երկրի նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի արձանը Ռաքքա քաղաքում, 4-ը մարտի, 2013թ.
Սիրիայում ապստամբները գերեվարել են երկրի հյուսիսային Ռաքքա նահանգի նահանգապետ Հասան Ջալիլիին` նահանգի վարչական կենտրոն Ռաքքա քաղաքի մեծ մասի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո։

Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպության տարածած սիրողական տեսանյութում պատկերված են ապստամբների շրջապատում նստած Ջալիլին եւ իշխող «Բաաս» կուսակցության նահանգային կառույցի գլխավոր քարտուղար Սուլեյման Սուլեյմանը։

Ջալիլին ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ գերեվարվել է սիրիացի ապստամբների կողմից երկրում արդեն երկու տարի շարունակվող հակամարտության ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG