Մատչելիության հղումներ

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրած ընդդիմադիր թեկնածու, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել անցկացված ընտրությունները։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ղուկասյանը մանրամասնեց, որ ինքն այսօր դիմել է ՍԴ, սակայն քանի որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ամբողջովին չի ներկայացրել, Սահմանադրական դատարանը վաղը՝ նախկին թեկնածուի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո է որոշելու՝ գործը ընդունում է քննության, թե ոչ։

Հիշեցնենք՝ այսօր նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները եւս դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները եւ «արձանագրել ընտրությունների իրական արդյունքները»:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG