Մատչելիության հղումներ

logo-print
Մարտի 8-10-ը Ջերմուկում արդեն երկրորդ անգամ անցկացվելու է սառցե քանդակների ցուցահանդես-փառատոն: Հիմնական նպատակը, ինչպես ասուլիսում հայտնեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Արտաշես Առաքելյանը, առողջարանային այդ քաղաքում ձմեռային տուրիզմի զարգացումն է:

Անցած տարի եւս ցուցահանդեսը կազմակերպվել է մարտին: Հարցին, թե ինչու ոչ ձմռանը՝ Առաքելյանը պատասխանեց. - «Գարնան շունչը, որ բացվում է, բայց մարդիկ ձմեռային տրամադրությամբ են, քանի որ Ջերմուկում ջմեռը շարունակվում է մինչեւ մայիս»:

Մասնակցության հայտերն ընդունվում են ցուցահանդեսի առաջին օրը, հիմնականում կազմվում են խմբեր, որոնք էլ միասին աշխատում են քանդակների ստեղծման վրա:

Չկա տարիքային սահմանափակում: Առաքելյանն ասաում է, որ Վայոց Ջորի մարզից մասնակիցները շատ են, սակայն քիչ են երեւանցիներն ու զբոսաշրջիկները: Պատճառը, ըստ Armenian Extreme Club-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանի, ֆինանսների եւ գովազդի պակասն է:

Փառատոնի օրերին կազմակերպվելու են նաեւ տարբեր միջոցառումներ, որոնք եւս կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին:

Առաջին երեք տեղը գրաված քանդակների հեղինակները ստանան մրցանակներ:
XS
SM
MD
LG