Մատչելիության հղումներ

Ձերբակալություն Սամաթիայում հայ կանանց նկատմամբ հարձակումների գործով


Տեսարան Ստամբուլից

Տեսարան Ստամբուլից

Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում ձերբակալել է մի տղամարդու` 40-ամյա Մյուրաթ Ն.-ին, քաղաքի Սամաթիա արվարձանում հայազգի տարեց կանանց նկատմամբ հարձակումների կասկածանքով։

Hurriyet օրաթերթի վկայությամբ` Մյուրաթ Ն.-ն հայկական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացի է եւ ձերբակալվել է որպես կասկածյալ հինգ հարձակումների համար, որոնցից մեկը` մահացու ելքով։ Վկայակոչելով անանուն աղբյուրները` Hurriyet-ը գրել է, որ կասկածյալը մենակ է ապրում, հարձակումները կատարել է ենթադրաբար գողության նպատակով։

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` ոստիկանությունը ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է ձերբակալության փաստը։

Երկու ամիս առաջ Սամաթիայում դաժանաբար սպանվել է 85-ամյա Մարիցա Քյուչյուքը, Ստամբուլի նույն, ինչպես նաեւ Բաքըրքյոյ թաղամասերում տարեց հայ կանանց նկատմամբ հարձակումների մի քանի այլ դեպքեր եւս արձանագրվել են, որոնց հետեւանքով, մասնավորապես, 87-ամյա Թուրֆանդա Աշիքը կորցրել է մի աչքը, 84-ամյա Սուլթան Աքյարը ենթարկվել է աչքի վիրահատության։

Հունվարի 27-ին Սամաթիայում երթ էր կազմակերպվել ի նշան այդ հարձակումների դեմ բողոքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG