Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Գերմանիայի Բունդեսթագի նախագահը


Գերմանիայի Բուդեսթագի շենքը մայրաքաղաք Բեռլինում
Գերմանիայի Բուդեսթագի շենքը մայրաքաղաք Բեռլինում
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով վաղը եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Բունդեսթագի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Նախատեսված է նաեւ պատվիրակության այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպումը Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։

Բունդեսթագի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպումներ կունենան Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների, Հայաստան - Գերմանիա պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Լամմերթը դասախոսությամբ հանդես կգա Երեւանի պետհամալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:

Բունդեսթագի ղեկավարն ու պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG