Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը շարունակում է հանդիպումները


Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, փետրվար, 2013թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, փետրվար, 2013թ.
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ հանդիպել են ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ:

Հովհաննիսյանի շտաբի փոխանցմամբ` քննարկվել են «երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները»:

Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հետ։ Քննարկվել են «ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը եւ մտահոգությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG