Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը հանդիպել է Ծառուկյանին


«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

«Բարգավաճ Հայաստան»-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` հանդիպման սկզբում փակ դռների ետեւում տեղի է ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը շարունակել արդեն ընդլայնված կազմով:

«Ժառանգություն»-ից հանդիպմանը մասնակցել են կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ԲՀԿ-ից` կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը:

Դռնփակ հանդիպումը շարունակվել է շուրջ երեք ժամ, որից հետո կողմերը ձեռնպահ են մնացել մանրամասներ հայտնել քննարկված թեմաների շուրջ, ասված է հաղորդագրությունում։

Այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ-ի նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը, փոխանցեց որոշ մանրամասներ` կապված հանդիպման սկզբնական մասի հետ, որը նախորդել է փակ դռների հետեւում կայացած, իր բնորոշմամբ` մեծ մասին։

Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG