Մատչելիության հղումներ

Ռուս դեսանտայինները «կարող են մարտական խնդիրներ կատարել ՀԱՊԿ երկրներում»


Վլադիմիր Շամանով, արխիվ

Վլադիմիր Շամանով, արխիվ

Ռուսաստանի օդային դեսանտային զորքերը անհրաժեշտության դեպքում կարող են ուղարկվել որպես արագ արձագանքման ուժեր մարտական խնդիրներ կատարելու Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս, մասնավորապես` Հարավային Օսիա, Աբխազիա եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներ։ Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի օդային դեսանտային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը։

«Այն խնդիրների հետ մեկտեղ, որոնք կարող են ծագել Ռուսաստանի տարածքում, կան որոշակի պահեր` կապված Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնիշխանության` մեր կողմից ճանաչման հետ, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի գործընկեր պետությունների հետ մեր հարաբերությունների շրջանակներում դաշնակցային պարտավորությունները», - «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Շամանովը` մանրամասնելով. - «Դա Հայաստանն է, դա Տաջիկստանն է, դա Ղրղըզստանն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG