Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզում մահացած երկվորյակների մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ


Նորածինների մահը ցնցել է
please wait

No media source currently available

0:00 0:05:58 0:00
Փետրվարի 27-ի վաղ առավոտյան Արմավիր մարզի Առատաշեն գյուղում մահացել են 3 ամսական երկվորյակ քույրեր Մարիամ եւ Մերի Վարդանյանները: Ընտանիքի վարկածի համաձայն, երեխաները թունավորվել են կաթի փոշուց. 1 ամսականից կերել են «Նեսթլե» ընկերության «Նեստոժեն» տեսակի մանկական սնունդը:

«Ինչպես հնարավոր է՝ երկու ժամում երկվորյակները իրար հետեւից գնան: Եթե երեխաները հիվանդ լինեին, գոնե մեկը կապրեր մինչեւ լույս», - տեղի ունեցածից ցնցված ասում էր երեխաների տատիկը, իսկ մայրն ու հայրը ընդհանրապես ի վիճակի չէին խոսել:

Ենթադրում են, որ երեխաները թունավորվել են չոր կաթնային սննդից, որովհետեւ առավոտյան 5-ին նրանց մայրը բացել է կաթի փոշու նոր տուփ ու կերակրել դստրերին, եւ ժամեր անց նրանցից մեկը մահացել է տանը, մյուս հիվանդանոցի ճանապարհին:

Երկվորյակ աղջիկները ծնվել են նորմալ քաշով, միասին` համարյա 6 կիլոգրամ: Որոշ առողջական խնդիրներ տեղի պոլիկլինիկայում նկատել են, կասկածել են գլխի դանդաղ աճ, ուղարկել են Երեւան ստուգումների, որոնց արդյունքում վերջնական որեւէ ախտորոշում չի տրվել:

Անգամ եթե հաստատվեր Էջմիածնի պոլիկլինիկայի բժիշկների նախնական ախտորոշումը, բժշկին անհավանական է թվում, որ դրա պատճառով մեկ գիշերվա ընթացքում երկու երեխան էլ հեռանային կյանքից:

Ամեն դեպքում, տեղամասային բժիշկը, ում անմիջական հսկողության տակ են եղել երեխաները, վստահ կերպով ասաց, որ փետրվարի 27-ի նախորդ օրը չի նկատվել նորմալ առողջական վիճակից որեւէ շեղում:

Անցկացված դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին երկվորյակների ընտանիքի անդամներին ոչինչ հայտնի չէ:

Ե՛վ Արմավիրի դատախազությունից, ե՛ւ Ոստիկանությունից, որը վարում է հետաքննությունը, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին նույնը. - «Եզրակացություն կտվի միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքները ստանալուց հետո»:

Երեխաների մահվան դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածի հատկանիշներով:

Էջմիածնի դեղատունը, որտեղից երեխաների հայրը գնել էր կաթնային սնունդը, փակվել է. այնտեղ ստուգումներ են իրակացվում, բայց երեխաների գործածած կաթնային կերը շարունակվում է վաճառել բոլոր մյուս դեղատներում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նույնպես սպասում է փորձաքննության ավարտին: Սննդամթերքի ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը ասաց, որ, թեեւ «օրենքն այս պահին վաճառքը արգելելու հնարավորություն իրենց չի տալիս» բայց, այնուամենայնիվ, պատրաստվում են «քայլեր ձեռնարկել կերի այդ խմբաքանակի վաճառքը ժամանակավորապես դադարեցնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG