Մատչելիության հղումներ

Ռուբեն Ջաղինյանը` Հանրային հեռուստառադիոյի խորհրդի անդամ


Հայաստանի հանրային հեռուստաընկերության լոգոն

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լոգոն

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին` վեց տարի ժամկետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը եւ հաշվի առնելով Հայաստանի նախագահի 2013 թվականի փետրվարի 6-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Մինչ նախագահի հրամանագիրը, մրցութային հանձնաժողովը, փետրվարի 26-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված երկու դիմումը, որոշում է կայացրել հաղթող ճանաչել մրցույթի պահանջները բավարարող դիմումատուներին՝ Ռուբեն Ջաղինյանին եւ Աստղիկ Ավետիսյանին:

Ռուբեն Ջաղինյանը 44 տարեկան է, ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: 1991 թվականից մինչ նշանակումը եղել է «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրենը, մի շարք նախագծերի եւ հեռուստատեսային ֆիլմաշարերի հեղինակը եւ պրոդյուսերն է։ 2008 թվականին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով` «հայկական մշակույթի ասպարեզում ունեցած ստեղծագործական ձեռքբերումների համար», 2009 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ` «արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար», արժանացել է նաեւ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալի եւ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG