Մատչելիության հղումներ

Բենեդիկտոս 16-րդը թողեց Պապի աթոռը


Բենեդիկտոս 16-րդը որպես Հռոմի պապ վերջին անգամ պատշգամբից օրհնում է հավատացյալներին, Կաստել Գանդոլֆո, 28-ը փետրվարի, 2013թ.

Բենեդիկտոս 16-րդը որպես Հռոմի պապ վերջին անգամ պատշգամբից օրհնում է հավատացյալներին, Կաստել Գանդոլֆո, 28-ը փետրվարի, 2013թ.

Բենեդիկտոս 16-րդը երեկ պաշտոնապես հրաժարվեց Հռոմի պապի աթոռից: Կաթոլիկ եկեղեցին նա գլխավորում էր մոտ 8 տարի:

Վատիկանից ուղղաթիռով Բենեդիկտոս 16-րդն ուղեւորվել է Հռոմից հարավ-արեւելք գտնվող Կաստել-Գանդոլֆո քաղաք, որտեղ տեղակայված է Պապի ամառանոցը:

85-ամյա Բենեդիկտոս 16-րդը իր առաջիկա հրաժարականի մասին հայտարարել էր փետրվարի 11-ին` պատճառաբանելով, որ առողջությունը թույլ չի տալիս շարունակել գահակալությունը:

Այժմ, քանի դեռ Հռոմի պապի պաշտոնը թափուր է, աշխարհի 1.2 միլիարդ կաթոլիկների հոգեւոր առաջնորդի դերը ժամանակավորապես կստանձնի Պապի ներկայացուցիչ, կարդինալ Տարչիցիո Բերտոնեն:

Կարդինալների հետ հրաժեշտի հանդիպմանը Բենեդիկտոս 16-րդը երդվել է անվերապահորեն հնազանդվել այն մարդուն, ով կհաջորդի իրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG