Մատչելիության հղումներ

Wikileaks-ին փաստաթղթերը փոխանցողը իրեն մեղավոր է ճանաչել մասնակի


Բրեդլի Մենինգ, հունվար, 2013թ.
Բրեդլի Մենինգ, հունվար, 2013թ.
Wikileaks կայքին դիվանագիտական եւ ռազմական հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր փոխանցելու համար մեղադրվող ԱՄՆ-ի բանակի զինվոր Բրեդլի Մենինգը ամերիկյան զինվորական դատարանի առաջ իրեն մեղավոր է ճանաչել մասնակի` միայն 10 կետով, ինչի համար մեղադրյալին սպառնում է 20 տարվա ազատազրկում:

Զինվորի` իրեն մեղավոր ճանաչելու փաստն ամերիկյան զինվորական դատարանն ընդունել է:

Մենինգը իրեն մեղավոր չի ճանաչել ավելի լուրջ մեղադրանքների համար, այդ թվում` թշնամուն օգնելու, որի հաստատման դեպքում նրան ցմահ բանտարկություն է սպառնում:

Դատարանը որոշել է զինվորի գործին անդրադառնալ հունիսին:

Դատի ժամանակ Մենինգին թույլ են տվել կարդալ 35-էջից բաղկացած իր հայտարարությունը: Զինվորն ասել է, թե իր մոտ զգացողություն է եղել, որ տեղեկությունները, որոնք ինքը տարածել է Wikileaks-ի միջոցով, պետք է դառնան հանրության սեփականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG