Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավում է Ազգային ժողովի շենքում տեղի ունեցածի համար


Ֆրանսիա, Փարիզ, 26-ը փետրվարի, 2013թ. - Սումգայիթի ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպիչները կարգի են հրավիրում ադրբեջանցուն, լուսանկարը` Nouvelles d'Armenie-ի

Ֆրանսիա, Փարիզ, 26-ը փետրվարի, 2013թ. - Սումգայիթի ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպիչները կարգի են հրավիրում ադրբեջանցուն, լուսանկարը` Nouvelles d'Armenie-ի

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցավում է օրերս Փարիզում` Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախման համար ու դատապարտում այն:

Միջադեպը տեղի էր ունեցել երեքշաբթի օրը` ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես` Հայ դատի գրասենյակի, եւ ֆրանսիական խորհրդարանի մի քանի պատգամավորների կողմից կազմակերպված «Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ապագայի հեռանկարները» խորագրով միջոցառման ժամանակ:

Nouvelles d’Armenie պարբերականի կայքէջի փոխանցմամբ, դահլիճում ներկա երկու ադրբեջանցիներ սադրանքի են դիմել. նրանք նախ ոտքի չեն կանգնել, երբ լռության րոպե է հայտարարվել Սումգայիթի իրադարձությունների զոհերի հիշատակին, ապա հայտարարել, թե ոտքի կկանգնեն «Խոջալուի զոհերի համար»: Դրան հետեւել է ծեծկռտուքը, ի վերջո ադրբեջանցիները դուրս են բերվել:

Հայկական կողմի վկայությամբ, ադրբեջանցիներն իրենք են հրահրել ծեծկռտուքը՝ առաջինը հարվածներ հասցնելով միջոցառման կազմակերպիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG