Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին Բաքվից մեկնեց Նախիջեւան


Միխեիլ Սաակաշվիլիի եւ Իլհամ Ալիեւի համատեղ ասուլիսը, Բաքու, 28-ը հունվարի, 2013թ.
Միխեիլ Սաակաշվիլիի եւ Իլհամ Ալիեւի համատեղ ասուլիսը, Բաքու, 28-ը հունվարի, 2013թ.
Երեկվանից պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Բաքվից մեկնել է Նախիջեւան։ Այդ մասին հաղորդում է Day.az ինտերնետային պարբերականը։

Մինչ մեկնելը Սաակաշվիլին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարությամբ է հանդես եկել, որի ժամանակ, մասնավորապես, ասել է, թե «վերջին տասը տարում աշխարհի ոչ մի երկիր Վրաստանի համար այնքան բան չի արել, որքան Ադրբեջանը»։

Իր հայտարարությունում անդրադառնալով համատեղ ծրագրերին` Վրաստանի նախագահը կարեւորել է Բաքու - Թբիլիսի - Կարս «հեղափոխական» նախագիծը ավարտին հասցնելը եւ հույս հայտնել, որ դա տեղի կունենա մինչեւ տարեվերջ։ «Այդ նախագիծը հարցականի տակ դնելը հանցագործություն է», - հայտարարել է Սաակաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG