Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» մասնակցությամբ խորհրդակցություն ԱԺ նախագահի մոտ


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան
Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ սկսվեց խորհրդակցություն իշխող Հանրապետական, ընդդիմադիր «Ժառանգություն» եւ ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգը հստակեցնելու նպատակով։

Քննարկվում է ընդդիմության ներկայացրած օրակարգը, որը երեք հիմնական կետ է ներառում` մեկ տարվա ընթացքում Ազգային ժողովի նոր ընտրություններ, երկու տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումներ` խորհրդարանական կառավարման ձեւի անցնելու համար, եւ ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տրամադրելը։

Այս պահին խորհրդակցությունը ընթանում է, եւ արդյունքը, ինչպես փոխանցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, հայտնի կդառնա մոտ մեկ ժամվա ընթացքում։

Հետընտրական իրավիճակը Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկելու իր առաջարկի մասին նախօրեին հայտարարեց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը` հայտնելով, որ այն ընդունել են բոլոր խմբակցությունները։


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG