Մատչելիության հղումներ

Հայդի Թալիավինին հանդիպել է Վլադիմիր Գասպարյանի հետ


Հայդի Թալիավինին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, 9-ը փետրվարի, 2013թ.
Հայդի Թալիավինին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, 9-ը փետրվարի, 2013թ.
Հայաստանի ոստիկանության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին եւ պատվիրակության անդամներին:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Գասպարյանը գոհունակություն է հայտնել սերտ համագործակցության կապակցությամբ: Նա ասել է, որ ոստիկանությունն արել եւ անում է առավելագույնը` թափանցիկ ու արդյունավետ աշխատելու թե՛ դիտորդական առաքելությունների, թե՛ կուսակցությունների, կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների հետ: Մասնավորապես, անդրադարձ է արվում բոլոր ահազանգերին, ըստ պահանջի տրամադրվում են անհրաժեշտ նյութերը, ընտրախախտումների քննության վերաբերյալ հասարակությունը պարբերաբար եւ ամենայն մանրամասնությամբ իրազեկվում է:

Թալիավինին նշել է, որ դիտորդներին հետաքրքրում է նաեւ ոստիկանության արձագանքը հետընտրական զարգացումներին:

Գասպարյանը ասել է, որ հետընտրական շրջանում էլ ոստիկանությունը պատշաճ իրականացնում է իր գործառույթները հասարակական կարգի պահպանման եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Ոստիկանապետն ընդգծել է, որ հանրահավաքների ընթացքում ոստիկանության խնդիրը անցանկալի միջադեպերի բացառումն է` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, որն ընդգրկում է նաեւ հանրահավաքների տեսագրումը` նպատակ ունենալով կանխել սադրանքներն ու իրավախախտումները, ինչպես եւ վերահսկել ոստիկանների կողմից ծառայության պատշաճ կատարումը:

Ի պատասխան Հայդի Թալիավինիի` Արտաշատի հանրահավաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցի, Վլադիմիր Գասպարյանը հայտնել է, որ այդ դեպքով արդեն իսկ ծառայողական քննություն է նշանակվել, եւ օրենքը հատկապես խիստ է իր պարտականություններում թերացած ոստիկանի հանդեպ, քանի որ օրենքը չկատարող ոստիկանը չի կարող օրինահարգություն պահանջել քաղաքացուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG