Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը հանդիպումներ է անցկացնում Սյունիքում


Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպման ժամանակ, փետրվար, 2013թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպման ժամանակ, փետրվար, 2013թ.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը գրաված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր տեղի բնակիչների հետ հանդիպումներ է անցկացնում Սյունիքի մարզում։

Նա արդեն եղել է մարզի Ագարակ, Մեղրի քաղաքներում։

Ագարակում, որտեղ հանդիպմանը մասնակցում էր մի քանի տասնյակ մարդ, Հովհաննիսյանը ամոթանք տվեց տեղական իշխանություններին եւ մասնավորապես քաղաքապետին` ասելով, որ ընտրությունները կեղծվել են, եւ որ «ժողովրդին հարիֆի տեղ են դրել»։ Քաղաքապետին նա քննադատեց նաեւ այն բանի համար, որ նույնիսկ դուրս չէր եկել իրեն դիմավորելու եւ բարեւելու։

Հովհաննիսյանի պնդմամբ` ընտրությունների կեղծման գործում իր մեղքն ունի նաեւ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։

Մեղրիում «Ժառանգության» առաջնորդը մտավ քաղաքապետարան, քաղաքապետից պահանջեց բաց հանդիպում` լրագրողների ներկայությամբ, քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը ընդունեց առաջարկը։

Րաֆֆի Հովհաննիսյանի պնդմանը, որ ընտրությունները այստեղ եւս կեղծվել են, քաղաքապետը հակադարձեց` նշելով, որ Հովհաննիսյանը քաղաքում հավաքել է 700-ից ավելի ձայն, այն դեպքում, երբ թեկնածուն եւ իր կուսակցությունը Մեղրիի համար ոչինչ չեն արել։


Լուսինե Մուսայելյան, Սյունիքի մարզից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG