Մատչելիության հղումներ

Հեյգելը հաստատվեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում


Չաք Հեյգելը ԱՄՆ-ի Սենատի Զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ, հունվար, 2013թ.

Չաք Հեյգելը ԱՄՆ-ի Սենատի Զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ, հունվար, 2013թ.

ԱՄՆ-ի Սենատը երեկ ձայների 58 կողմ եւ 41 դեմ հարաբերակցությամբ հաստատել է Չաք Հեյգելին երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում:

Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե հուսով է, որ երկրի նոր պաշտպանության նախարարը կավարտի պատերազմը Աֆղանստանում, եւ ամերիկյան զորքերը կվերադառնան հայրենիք:

Նախկին հանրապետական սենատոր եւ Վիետնամի պատերազմի վետերան Հեյգելը, Օբամայի խոսքով, պաշտպանության այն նախարարն է, որը անհրաժեշտ է Ամերիկայի ժողովրդին եւ որին արժանի է ամերիկյան բանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG