Մատչելիության հղումներ

logo-print

Եվրահանձնաժողովի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին


Եվրահանձնաժողովի նախագահը եւ Հայաստանի նախագահը Երեւանում տեղի ունեցած ասուլիսում, 1-ը դեկտեմբերի, 2012

Եվրահանձնաժողովի նախագահը եւ Հայաստանի նախագահը Երեւանում տեղի ունեցած ասուլիսում, 1-ը դեկտեմբերի, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: Այս մասին փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Հարգելի՛ պարոն նախագահ, Եվրոպական հանձնաժողովի անունից կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է շարունակել զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները ձեր երկրի հետ` ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի, ներառյալ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների եւ հարակից ասոցացման օրակարգի համատեքստում: Ինչպես գիտեք, մենք հանձնառու ենք նաեւ ընդլայնելու շարժունակությունը եւ միջմարդկային շփումները Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ` այս ուղղությամբ որպես առաջին կարեւոր քայլ ունենալով անցյալ տարի բանակցված մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը: Ողջունում եմ Ձեր պաշտոնավարման առաջին ժամկետում ձեռնարկված բարեփոխումների գործընթացը եւ՛ հիմնարար արժեքների ամրապնդելուն ուղղված քայլերի, եւ՛ տնտեսական ու ոլորտային բարեփոխումների առումով: Ես ողջունում եմ ընտրությունների բարելավված անցկացումը եւ ժողովրդավարական գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերում հավելյալ առաջընթացը: Քաջալերում եմ Ձեզ համընդգրկուն եւ թափանցիկ կերպով անդրադառնալ մնացյալ հարցերին, որոնք մասնավորապես բարձրացվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից: Վստահեցնում եմ Ձեզ այս բոլոր նախաձեռնություններում իմ ունեցած անձնական մեծ շահագրգռվածության եւ մեր հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում իմ հանձնառության մասին»,-ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG