Մատչելիության հղումներ

Անկարայում հարձակվել են Խոջալուի վահանակների վրա, կան վիրավորներ


Թուրքիա - Խոջալուի դեպքերի 21-րդ տարելիցին նվիրված ակցիայի վայրը Անկարայում` հարձակումից հետո, 25-ը փետրվարի, 2013թ.

Թուրքիա - Խոջալուի դեպքերի 21-րդ տարելիցին նվիրված ակցիայի վայրը Անկարայում` հարձակումից հետո, 25-ը փետրվարի, 2013թ.

Թուրքիայի մայրաքաղաքում մի խումբ երիտասարդներ հարձակում են գործել 1992 թվականին Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների ադրբեջանական մեկնաբանությունը ներկայացնող վահանակների վրա, որոնք տեղադրել էր թյուրքիստների «Հեքբերյու» ընկերությունը կենտրոնական հրապարակում։

Հիշյալ ընկերության անդամների եւ հարձակվողների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի հետեւանքով «Հեքբերյու»-ի 7 ներկայացուցիչներ մարմնական վնասվածքներ են ստացել։

Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունում հաստատել են հարձակման փաստը եւ ենթադրություն հայտնել, թե դրա հետեւում կարող է լինել Քրդական բանվորական կուսակցության եւ Թուրքիայի կոմկուսին մոտ կանգնած արմատական երիտասարդությունը։

Ըստ դեսպանատան ներկայացուցչի` Անկարայի ոստիկանությունը քննություն է իրականացնում միջադեպի կապակցությամբ։ Նույն աղբյուրի վկայությամբ` վիրավորների թվում Ադրբեջանի քաղաքացի չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG