Մատչելիության հղումներ

Ուսանողները դասադուլ են անցկացնում


Հայաստանի բուհերի հարյուրավոր ուսանողներ այսօր դասադուլ են անցկացնում` բողոքելով փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, պահանջելով չեղյալ հայտարարել դրանք եւ նոր ընտրություններ անցկացնել։

Ուսանողները, որոնք իրենց ակցիան սկսեցին առավոտյան Երեւանի պետհամալսարանի մոտ, երթով անցնում են բոլոր բուհերով եւ դրանց ուսանողներին կոչ անում միանալ իրենց։

Բուհերի մուտքերը հսկում են մեծ թվով ոստիկաններ, ուսանողները դժվարությամբ են դուրս գալիս եւ միանում ակցիայի մասնակիցներին։

Ագրարային համալսարանի մոտ ուսանողներին ողջունեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում ըստ պաշտոնական արդյունքների երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա ոստիկաններին կոչ արեց ապահովել ակցիայի մասնակիցների անվտանգությունը։

Ուսանողները հայտարարեցին, որ դասադուլը շարունակվելու է նաեւ վաղը։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG