Մատչելիության հղումներ

Բենեդիկտոս 16-րդը հանդես է եկել վերջին հրապարակային աղոթքով


Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Վատիկանում պատարագի ժամանակ, փետրվար, 2013թ.
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Վատիկանում պատարագի ժամանակ, փետրվար, 2013թ.
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հանդես է եկել հարյուր հազար հավատացյալների առջեւ կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդի պաշտոնում իր վերջին աղոթքով։

Պապի խոսքով` ինքը հրաժարական է տալիս Աստծո ցանկությամբ։

Վերջին հրապարակային ելույթով Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հանդես կգա փետրվարի 27-ին, իսկ հաջորդ օրը նա վերջին անգամ կհանդիպի կարդինալներին եւ կներկայացնի իր պաշտոնական հրաժարականը։

Վատիկանը հույս է հայտնել, որ նոր Պապը կընտրվի մինչեւ մարտի 31-ը, երբ Կաթոլիկ եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG