Մատչելիության հղումներ

logo-print

ԿԸՀ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները


ԿԸՀ-ի նիստը, արխիվ

ԿԸՀ-ի նիստը, արխիվ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր կհրապարակի փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները։

Անցած շաբաթ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների համաձայն` ընտրություններում հաղթել է գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը` ստանալով քվեների 58.64 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ըստ նախնական արդյունքների ստացել է քվեների 36.75 տոկոսը։ Մյուս հինգ թեկնածուները զգալիորեն զիջում են առաջատարներին` երրորդ տեղը գրաված նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ստացել է քվեների մոտ 2 տոկոսը։

ԿԸՀ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 60.5 տոկոսը կամ 1 միլիոն 518 հազար 407 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG