Մատչելիության հղումներ

Բարադեյը կրկին կոչ է անում բոյկոտել ընտրությունները


Եգիպտոսի ընդդիմության ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ Ազգային փրկության ճակատի ղեկավար Մոհամեդ Բարադեյը կոչ է արել բոյկոտել խորհրդարանական ընտրությունները:

Բարադեյը հիշեցրել է, որ 2010 թվականին եւս կոչ էր անում բոյկոտի, այժմ կրկնում է այդ կոչը ՝ ուշադրություն հրավիրելու այն կեղծ ժողովրդավարությանի վրա, որը հաստատվել է երկրում:

Այս շաբաթ Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին հայտարարեց խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին՝ հույս ունենալով այդկերպ վերջ դնել երկրում ստեղծված քաղաքական քաոսին, սակայն ընդդիմության առաջնորդները հայտարարեցին, որ իսլամիստներն այդպիսով փորձում են պահպանել իրենց իշխանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG