Մատչելիության հղումներ

logo-print

Թբիլիսիի քաղաքապետին մեղադրում են խոշոր չափի յուրացման մեջ


Թբիլիսիի քաղաքապետ Գագա Ուգուլավային ներկայացվել են մեղադրանքներ՝ բյուջեից խոշոր չափերի յուրացում անելու վերաբերյալ:

Ուգուլավան, ով զբաղեցնում է Վրաստանի մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը 2005 թվականից, համարվում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մերձավոր աջակիցներից:

Այսօր Ուգուլավան ներկայացել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն: Լրագրողների հետ զրույցում նա իր հասցեին հնչեցվող մեղադրանքները անհեթեթ է որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG